Երբ մենք սկսեցինք պատրաստել դեղձի մրգօղի մեր այգու մրգից, ոչ մի այլ պատճառ չկար, քան այն, որ մենք սիրում էինք այն պատրաստել, խմել և հյուրասիրել:
«Persica» -ն հասնում է ձեզ 6-ամյա ճանապարհորդությունից հետո, որի ընթացքում մենք տարիներ ենք ծախսել 1.500 դեղձենի տնկելու և խնամելու համար, հազարավոր ժամեր՝ տիրապետելու թորման մեթոդներին և գործընթացներին՝ հարմարեցնելով սարքավորումները և փորձարկելով բազմատեսակ բաղադրատոմսեր և տեղական մրգերի տարբեր տեսակներ:
Եվ ահա, մեր սիրո և աշխատանքի արդյունքն ամփոփված է ձեր բաժակում։

«Persica» դեղձի այգին և բրենդիների արտադրությունը պատկանում, կառավարվում և խնամվում է Մանուկյանների ընտանիքի կողմից: Մենք նվիրված ենք տարբերվող և համեղ դեղձի բրենդիների պատրաստմանը, որը նախատեսված է կիսվելու մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների հետ:
Մեզ համար սկզբունքային է ամենաբարձր որակի որոշումներ կայացնել աշխատանքի յուրաքանչյուր փուլում՝ այգու խնամքի, մրգերի վերամշակման, մրգօղու պատրաստման և հյուրընկալության, ինչպես նաև բոլոր այդ փուլերի միջև ընկած այլ գործընթացներում:
Նույնիսկ այն պարագայում, որ մեր բրենդիները արդեն իսկ ճանաչված և սիրված են, մեր ուշադրությունը միշտ կենտրոնացած է արտադրանքի որակի բարձր մակարդակի պահպանմանը՝
հավատարիմ մնալով «Persica» -ի ոգուն:

Մեր դեղձի այգին գտնվում է ծովի մակերևույթից 1.200 մ բարձրության վրա Հայաստանի Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։ Սա համեմատաբար բարձր դիրք է, որտեղ ավելի ցածր ջերմաստիճաններ են՝ մշտական մեղմ քամիների պատճառով: Պայմանավորված այգու հարավ-արևմտյան դիրքով և արևի առատ ճառագայթներով, մեր դեղձի բոլոր տեսակները կայուն կուտակում են շաքարի բարձր պարունակություն՝ ինչը նպաստում է հետագայում առանց շաքարի ավելացման ստանալ բրենդիների պատրաստուքներ:
2018 թվականի սկզբին մեր 20.000 ք.մ. հողի վրա, տնկել և խնամել ենք դեղձենիների երեք էնդեմիկ սորտերի 1.500 ծառ:

Մանրուքների նկատմամբ ուշադրությունը և բացարձակ մաքրությունը կարևոր են սկզբից մինչև վերջ: Սա վերաբերում է և՛ բերքահավաքին, և՛ պտղի վերամշակմանը: Տեսակավորելուց և մաքրելուց հետո պտուղը մանրացվում է և մի քանի օրով դրվում հատուկ տակառների մեջ հասունացման համար:
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում մրգի մաշկի վրա բնական խմորիչը սկսում է մրգի շաքարը վերածել ալկոհոլի՝ բնական խմորում կոչվող գործընթացով: Սա կարելի է արագացնել արհեստական խմորիչի միջոցով, բայց դա հակասում է մեր սկզբունքներին: Փոխարենը, մենք թողնում ենք հումքը 100% բնական եղանակով խմորվելու: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք լիովին պահպանել մաքուր մրգային համը, որը մենք հպարտ ենք ներկայացնել մրգօղու կամ տակառի մեջ հնեցված տարբերակներով:
Անհավանական թվում, բայց մեկ լիտր մրգօղու համար 12 կիլոգրամ մեր այգու հատընտիր դեղձ ենք օգտագործել: Եվ ահա, մեր սիրո և աշխատանքի արդյունքն ամփոփված է Ձեր բաժակում։
Ձեր պատվերը Երեւան քաղաքում մենք սիրով կառաքենք յուրաքանչյուր օր Ձեզ հարմար ժամի՝ պատվերը հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Մինչեւ 20.000 դրամ գնումների դեպքում առաքման արժեքը կկազմի 1.000 դրամ, իսկ 20.000 դրամից ավել գնումների դեպքում մենք կառաքենք անվճար։
Մենք ուրախ կլինենք հյուրընկալելու Ձեզ մեր այգու և գործարանի համտեսի բաց պատշգամբում, որը շրջապատված է ծառերով և գեղեցիկ ծաղիկներով: Դուք կկարողանաք վայելել մեր այգու տեսարանը և բրենդիների տեսականին:
• Հասանելի է մարտ ամսից նոյեմբեր ամիս, ամեն օր ժամը 11:00–19:00: Օրվա վերջին ամրագրումը ժամը 18:00
• Յուրքանչյուր մեկ անձի վճարը կազմում է 15.000 դրամ, ինչը ներառում է ծանոթություն մեր այգու և թորման գործընթացի հետ, օրվա տաք և սառը ուտեստներ և բրենդիների համտես: Մեկ անձի կողմից 35.000 դրամի մեր արտադրանքի գնման պարագայում մուտքավճարը չի գանձվում:
• Այցելության համար նախատեսեք մինչև 90 րոպե
• Մենք ուրախ կլինենք հյուրընկալել բոլոր ցանկացողների, սակայն կարող ենք միաժամանակ ընդունել առավելագույնը 6 հյուր
• Համտեսի արարողության մեծ մասը կլինի դրսում՝ մեր բացօթյա պատշգամբում, ինչի պատճառով ամրագրումները կախված են եղանակից
• Երեխաները և համտեսին չմասնակցողները պետք է ներառվեն հյուրերի ընդհանուր թվի մեջ, որպեսզի մենք կարողանանք ապահովել համապատասխան քանակի նստատեղեր
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք այցելելու եք պտղատու այգի և արտադրական տարածք, ուստի խորհուրդ ենք տալիս նախատեսել հարմարավետ կոշիկ՝ տարածքներով և աստիճաններով քայլելու համար:

ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Քանաքեռավան, 26-րդ փող., 1-ին նրբ., շին.7
Հեռ.:+37494015074
E-mail: info@persica.am